Clocker
Gig Seeker Pro

Clocker

Vanadzor, Lorri, Armenia | Established. Jan 01, 2015 | SELF

Vanadzor, Lorri, Armenia | SELF
Established on Jan, 2015
Band Alternative Indie

Calendar

Music

Press


"«Մենք պայքարում ենք մեր ձևով». Clocker"

«Անկեղծությունը պետք է առաջին պլանում լինի, արվեստում չի կարելի կեղծել»,- ասում է շուրջ երկու տարի գործող վանաձորյան Clocker ռոք խմբի հիմնադիր Ալբերտ Իսահակյանը, ով խմբի բոլոր երգերի բառերի հեղինակն է ու նաև կատարողը:

Երգչի կարծիքով՝ այսօր հայաստանյան խմբերի մեծ մասին (այդ թվում նաև ռոք) պակասում է հենց անկեղծությունը, ինչը հանդիսատեսն անմիջապես զգում է:

Նախկինում նաև անգլերենով ստեղծագործող Ալբերտի երգերը հիմա միայն հայերեն են: Ասում է՝ օտար լեզուն թույլ չի տալիս հանդիսատեսին հասցնել ասելիքը:

«Հիմա շատերի երգերը անգլերեն են կառուցվում, ես էլ ունեի այդ խնդիրը, հետո հասկացա, թե ինչ է նշանակում ռոք երգել անգլերենով: Հայերեն տեքստում դու մեսիջ ես ուղղում մարդկանց, անգլերենի դեպքում դու կարող է ոչինչ չտաս, իրենք քաղում են զուտ վիճակը՝ ոչ տեքստային առումով, որովհետև շատերին այդքան էլ հասանելի չէ, թե դու ինչ ես ասում...»:

Ալբերտի դիտարկմամբ՝ անգլերենով ներկայանալու պատճառներից մեկն էլ արտերկրում հեշտությամբ ճանաչելի դառնալու մղումն է, ինչն արդարացված չէ:

«Հայաստանում դուրս գնալու, դրսում հայտնի դառնալու իլուզիաները միշտ կա չէ՞: Միշտ մտածում ենք՝ էստեղ մեզ չեն հասկանում, դրսում կհասկանան, կգնահատեն ու նաև այդ պատճառով է, որ անգլերեն ենք երգում: Բայց իրականում ի՞նչ է կատարվում: Եթե մենք գործում ենք Հայաստանում, հայաստանյան խումբ ենք, ունենք Հայաստանին հարիր խնդիրներ, իմ երգերն էլ իմ խնդիրների մասին են, իսկ Անգլիայում կամ Ամերիկայում արդյո՞ք իմ խնդիրներն ակտուալ են»,- հարց է ուղղում երգիչն ու ինքն էլ պատասխանում՝ չեմ կարծում: Ու եզրահանգումը մեկն է՝ մենք ապրում ենք Հայաստանում ու այստեղ պետք է երգել հայերեն:

Ընկերոջ հետ համակարծիք է նաև խմբի կիթառահար Տիրայր Մխիթարյանը:

«Հայաստանյան ռոք խմբերն ունեն լեզվի խնդիր, երգում են անգլերեն, որը հիմնականում լավ որակի չէ, դրանով չես կարող դուրս գալ համաշխարհային շուկա ու մրցակցել եվրոպական խմբերի հետ: Ստացվում է՝ ոչ այնտեղ ես լավ, ոչ էստեղ ես լավ: Պետք է քո մայր լեզվով ստեղծագործես, թեկուզ Եվրոպայում էլ նվագես քո մայրենի լեզվով: Այդպես կարող ես շատ ավելի լավ արդյունքի հասնել»,- ասում է նա:

Եթե երգերի բառերը հեղինակում է Ալբերտը, ապա երաժշտությունն ստեղծվում է թիմային աշխատանքի արդյունքում: Երգի ստեղծմանը Տրիայրից ու Ալբերտից զատ մասնակցում են նաև բաս կիթառահար Սևադա Հովհաննիսյանը, թմբկահար Հրանտ Վարդումյանն ու կիթառահար Էրիկ Խանոյանը, որն այժմ ծառայում է զինված ուժերում:

Ալբերտի խոսքով՝ իր ստեղծած երգերում արտացոլվում են առկա քաղաքական սոցիալական խնդիրներն ու, ինչպես յուրաքանչյուր անհատ, խումբը ևս փնտրում ու գտնում է պայքարելու իր տարբերակը:

«Մի օր դու ուղղակի պայթում ես, չես կարող չխոսել, չես կարող քեզ հեռու պահել քաղաքականությունից, որովհետև քաղաքակնությունն է գալիս քո հետևից: Երբ բախվում ենք ինչ-որ խնդրի, որն ստեղծում է իշխանությունը, մենք բոլորս դառնում ենք այդ քաղաքականության հետևանքը, այսինքն՝ տրամաբանորեն դառնում ենք ակտիվիստ: Կարելի է տարբեր մեթոդներով պայքարել, մենք պայքարում ենք մեր ձևով»:

Clocker-ում վստահ են, որ ռոքը պայքարող տեսակի երաժշտություն է, այն չի կարող ու չպետք է լինի իշխանության կողքին:

«Ընդունված է ասել, որ ռոք երաժշտությունը բողոքի երաժշտություն է ու սկզբնավորման ժամանակ՝ 60-70-ականներին այն ավելի շատ բողոք է իր մեջ պարունակել հենց թեկուզ քաղաքական թեմաներով, սիստեմին դեմ գնալով: Հայաստանում քաղաքականությունը մեր վրա ամեն օր ազդում է, մենք դա զգում ենք, և եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ձևով դա դրսևորվում է մեր երգերում»,- նշում է Տիրայրը:

Օրինակ բերելով 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերը` երաժիշտն ասում է. «Դա մարդկային իրավունքների կոպիտ ոտնահարում էր: Այդպիսի դեպքում պարտադիր է, որ դու որպես քաղաքացի, որպես արդարության ձգտող անհատ կամ խումբ քո ձայնը բարձրացնես: Բայց այդ ժամանակ եթե ոչ բոլոր ռոք խմբերը, ապա գերակշիռ մասը չարեց դա»:

Ու եթե նման գործընթացներում զրուցակիցս պարտադիր է համարում ռոք խմբերի հստակ մոտեցումների բարձրաձայնումը, ապա քաղաքական գործընթացներում, մասնավորապես՝ քարոզարշավներում ռոքի ներգրավման դեպքում այլ տեսակետ է դրսևորում.

«Իհարկե, Եվրոպայում կան խմբեր, որ միայն արվեստով են զբաղված, քաղաքականության հետ կապ չունեն: Հայաստանում բարդ է. էստեղ անընդհատ այդ խնդիրը կա, քաղաքականությունից չես կարողանում հեռու մնալ: Հաճախ նաև ռոք խմբերին դիմում են քարոզարշավներում ներգրավվելու առաջարկներով: Դա նորմալ է, եթե խմբի անդամներն անկեղծորեն ասում են, որ այդ քաղաքական ուժի կողմնակիցն են, նրանց գաղափարները կիսում են, իրենց համար նվագում ու հայտարարում, որ դա քաղաքականություն է, ոչ թե գնում ընտրարշավին մասնակցում, քարոզարշավումներում ներագրավվում ու ասում՝ սա քաղաքականություն չէ, մենք ուղղակի երգում ենք»:

Նորաստեղծ շատ ռոք խմբերի նման Clocker-ը ևս անընդհատ բախվում է ֆինանսական խնդիրների: Երկու տարվա ընթացքում ստեղծած երգերը ձայնագրելու ու սկավառակ թողարկելու համար խումբը վերջերս դիմել էր երաժշտասերների ու հատկապես խմբի համակիրների օգնությանը: Համացանցում հայտարարված դրամահավաքի արդյունքում հաջողվել է հավաքել մոտ 1350 դոլար, որը բավարար է ձայնասկավառակ թողարկելու համար: Համակիրների աջակցությունը տպավորիչ է եղել խմբի անդամների համար: «Այն ավելին է, քան սոսկ ձայնասկավառակի թողարկման համար արված հատկացումը»,- ասում են նրանք:

«Ֆինանսական խնդիրները միշտ կոտրելու հատկություն ունեն: Այսօր երաժիշտը չի կարող իր երաժշտությամբ տուն պահել կամ գոնե իր մինիմալ ծախսերը հոգալ: Ու դա է պատճառը, որ ես սիրում եմ հայկական խմբերի էն մասին, ովքեր դիմանում են էդ պրոցեսին: Մեզ պահողն էլ հավատն է, որ մի օր կփոխվի ինչ-որ բան ու երաժշտությունդ քեզ կպահի»,- ասում է Ալբերտը:

Նա ռոք խմբերի առկայությունը կարևոր է համարում նաև նոր սերնդին դաստիարակելու, ոգևորելու առումով: Անկեղծանում է՝ ոգևորության իր մասնաբաժինը ինքն էլ ժամանակին ստացել է ավագ սերնդի ռոք խմբերից ու առավելապես Վանաձորում համերգային ծրագրերով հաճախակի հանդես եկող «Լավ էլի»-ից:

Վանաձորում ստեղծագործող խումբը թեև համերգներով հանդես է գալիս առավելապես հարազատ քաղաքի սահմաններից դուրս, հիմնականում Երևանում, սակայն սիրելի ծննդավայրից տեղափոխվել չեն ուզում:

Վստահ են՝ նվագելու, ստեղծագործելու համար Վանաձորը հրաշալի վայր է:

Գայանե Սարգսյան - hetq.am


"ՎԱՆԱՁՈՐԸ ՊԱՇԱՐԵԼ Է ԵՐԵՎԱՆԸ"

Փաբային կյանքը մայրաքաղաքում գնալով ակտիվանում է՝ ձևավորելով յուրօրինակ մենթալիտետ ու մշակույթ: Երևանյան փաբերից շատերը մարզային խմբերի համար իրենց ներաշխարհն ու երաժշտությունը ներկայացնելու ինքնատիպ հարթակ են դառնում: Հանդիսատեսին հայտնի ու արդեն սիրված անունների կողքին հայտնվում են նորերը:

Վանաձորյան գրանցում ունեցող «Clocker» ռոք խումբը երկու տարեկան է: Ռոքը Վանաձորում ոչ թե երաժշտական ոճ է, այլ ապրելակերպ: Մեզ համար դեռևս անհասկանալի պայմաններում ռոք խմբերն այստեղ ծնունդ են առնում, զարգանում, դուրս գալիս ներհամայնքային սահմաններից ու մինչև իսկ համաշխարհային ճանաչման արժանանում: Մինչ համաշխարհային փառքին հասնելը (իսկ դա անպայման տեղի կունենա, որովհետև այլ կերպ չի կարող լինել) : «Ճամփորդ»-ի հետ զրույցում «Clocker»-ի տղաներն են անդրադարձել խմբի անցած ճանապարհին, առաջին ձայնասկավառակին ու դեռևս երազային համերգներին:

Վանաձորը դեպրեսիվ քաղաք է: Եղանակը, մարդկանց տրամադրությունները, ամեն ինչ այստեղ ստիպում է ստեղծագործել ու կիսվել մարդկանց հետ քո ստեղծածով»,- ասում է խմբի վոկալիստ Ալբերտ Իսահակյանը:
Տիրայր Մխիթարյան (կիթառ), Ալբերտ Իսահակյան (վոկալ, մելոդիկա), Սևադա Հովհաննիսյան (բաս կիթառ) և Հրանտ Վարդումյան (հարվածային գործիքներ)՝ խմբի ներկայիս կազմն է:

Ալբերտը երգերի խոսքերի հեղինակն է: Երաժշտությունը հիմնականում կոլեկտիվ աշխատանքի արդյունքում է ծնվում: Խոսելով Երևանում և մարզերում ռոքի պահանջարկի մասին, խմբի տղաները նկատում են՝ Երևանում համերգներ կազմակերպելն ավելի հեշտ է, բայց Վանաձորում արվեստի, երաժշտության պահանջարկն ու կարիքն ավելի շատ կա: Եթե սկզբնական շրջանում երգերն անգլալեզու էին, ապա այժմ արդեն խումբը ստեղծագործում է բացառապես հայերենով:

Եթե դու երգում ես մի լեզվով, որը մարդկանց մեծ մասին հասանելի և հասկանալի չի, դա անկեղծ չի կարող լինել: Շատերն են ասում՝ հայերենը ռոքին հարմար չի, բայց ես կարծում եմ, որ դրանք ընդամենն արդարացումներ են»,- նկատում է Ալբերտը:
Ձգտել ոչ թե համաշխարհային փառքի, այլ առաջին հերթին Հայաստանում զարգացնել ռոք երաժշտությունը՝ սա է «Clocker»-ի հիմնական նպատակը: «Չզարմանաս», «Արևին», «Մնա»… Խմբի երգերն ամենատարբեր թեմաներով են, սեփական հույզերն ու ապրումները փոխանցելու ամենակարճ ճանապարհը՝ անկեղծությունը:

Տիրայրը տարիքով ամենից մեծն է, «Clocker»-ի ամենանորեկը: 15 տարի այլ խմբերի կազմում նվագած Տիրայրը նկատում է՝ ռոք խմբի համար Վանաձորում վաստակելն ու ֆինանսական կայունության հասնելը, մեղմ ասած, հեշտ չէ: Խնդիրներն ու խոչընդոտները շատ են, բայցև՝ հաղթահարելի, եթե կա սիրելի գործով զբաղվելու մեծ ցանկություն:

«Clocker»-ի առաջին ձայնասկավառակն իրեն երկար սպասեցնել չի տա: Այն թողարկելու համար խումբը դրամահավաք է հայտարարել «indiegogo.com » կայքում: Անհրաժեշտ գումարի կեսն արդեն հավաքվել է: Բարեհաջող ավարտի դեպքում 10 երգ պարունակող սկավառակն արդեն այս ամառ հասանելի կլինի բոլորիս:



Տաթևիկ Սարգսյան - champord.am


Discography

"Head Into Soft Asphalt"  -  2017

Photos

Bio

Biography

Clocker is an Armenian alternative/indie rock band continuing the best traditions of Vanadzorian melancholic, dream-laden rock. The band was formed in 2015 in Vanadzor by Albert Isahakyan and Hrant Vardumyan. The band gained popularity after releasing their first music video "Chzarmanas" (which translates as "Don't be surprised"). in 2016 and thereafter the band started to play in various pubs and clubs and on stages across the country. In 2016 the band saw many changes in members; guitarist Arthur Manukyan left, Tirayr Mkhitaryan (former Push guitarist and Scottish-Armenian band An Gordonach! bassist) joined, and in winter 2016 Erik Khanoyan had to go on military service. In early 2017 the band ran a successful Indiegogo fundraising campaign to record their first album. In the autumn, the album “Head Into Soft Asphalt” was ready and launched through cdbaby. Clocker also released two music videos: Arevin (To the Sun) and Mna (Stay). 

Band members

Albert Isahakyan - vocal, melodica, keyboard

Tirayr Mkhitaryan - guitar

Erik Khanoyan - guitar

Sevada Hovhannisyan - bass

Hrant Vardumyan - drums




Band Members